Հայտնի դարձան Հայաստանի հավաքականի շախմատիստները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 24, 2012 13:06

Հայաստանի 2012 թ. առաջնությունների ավարտից հետո հայտնի դարձան այն շախմատիստները, որոնք Հայաստանի հավաքականների կազմերում 2012 թ. օգոստոսին կմասնակցեն Ստամբուլում անցկացվելիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:

Տղամարդկանց հավաքական` Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան, մարզիչ` Արշակ Պետրոսյան:

Կանանց հավաքական` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Աննա Հայրապետյան, մարզիչ` Արթուր Չիբուխչյան:

Հայտնի դարձան Հայաստանի այն գրոսմայստերները, որոնք  մարտի 19-ից մինչև ապրիլի 1-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը. Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան  Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Հրանտ Մելքումյան:

Դիտվել է 636 անգամ:
Print Friendly

Leave a Reply