Հրապարակվել են Քենեդու և Գրոմիկոյի խոսակցությունների ձայնագրությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2012 13:01

Ջոն Ֆիցջերալդ Քենեդու անվան գրադարան-թանգարանը հրապարակել է  ԱՄՆ 35-րդ նախագահի գաղտնի խոսակցություններն իր վարչակազմի անդամների հետ, որոշ անձնական զրույցներ, որոնք ձայնագրվել են  Դալլասում 1963-ի նոյեմբերի 22-ին նրա դեմ  իրականացված մահափորձին նախորդած ամիսներին:

Ձայնագրության մեջ Քենեդին քննարկում է Վիետնամի հետ կոնֆլիկտը, Խորհրդային միության հետ հարաբերությունները, տիեզերքի յուրացումը և իր թեկնածությունը երկրորդ ժամկետում  առաջադրելու պլանները: Ջոն Քենեդին  ձայնագրությունները գաղտնի է պահել նույնիսկ մտերիմ գործընկերներից: Վերջին ժապավենը ձայնագրվել է իր մահից ընդամենը 2 օր առաջ: Մի ժապավենում հնչում են նրա 2 երեխաների ձայները. Ջոն կրտսերի ու Կարոլինի, որնք խաղում են Սպիտակ տան միջանցքներում: Հետո Քենեդին իր երեխաների հետ է ծանոթացնում խորհրդային միության ԱԳ նախարար Անդրեյ Գրոմիկոյին:

Մասնագետները սկսել են այդ զրույցների ուսումնասիրությունը: Նրանց համոզմամբ, դրանք հնարավորություն կտան հասկանալու, թե ինչ մարդ էր Քենեդին:  Ձայնագրություններ անելու նախագահի ցանկությունը մեկնաբանվում է նաև  հուշեր կազմելու ցանկությամբ: Բացի այդ, շոշափվում է նաև այն վարկածը, որ Քենեդին մտահոգություն ուներ այն փաստի առնչությամբ, որ  իր խոսքերը հաճախ էին սխալ   մեկնաբանվում:

 

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply