Կառավարությունը որոշել մի շարք ՓԲ ընկերություններ վերակազմակերպել ԲԲԸ-ի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2009 14:47

7581_am_1Առաջին անգամ պետական գույքի մասնավորեցումն իրականացվելու է  ֆոնդային բորսայի միջոցով: ՀՀ կառավարությունը, որոշել է «Ընդերքաբան», «Երևանի ջրամատակարարման ուղեմաս», «Քաղաքաշինության գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտ», «Ատոմսերվիս», «Կապուտակ» ու «Նարեկ» հանգստյան տներ ՓԲԸ-ները սահմանված կարգով վերակազմակերպել նույնանուն ԲԲԸ-ների։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 23-ի նիստում ասել է, որ «կառավարությունը շահագրգիռ է աճուրդի շրջանակների ընդլայնմամբ ու մասնակիցների բազմապատկմամբ, ինչը կնպաստի արժեթղթերի շուկայի զարգացումը»:

Այդ ընկերությունների մասնավորեցման  ժամանակ գործադիրը կհամագործակցի ներդրումային մի շարք ընկերությունների հետ, որոնք կընտրվեն մրցութային կարգով:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանն ասում է, որ Ֆոնդային բորսայի միջոցով մասնավորեցումը թույլ կտա ավելի մեծ թվով մարդկանց և հետաքրքրված կողմերի ներգրավել տվյալ ընկերությունների մասնավորեցման գործընթացին և ձեռք բերել բաժնետոմսեր:

«Այն, որ նշված ընկերությունները դեռ մասնավորեցված չեն, չի նշանակում, որ դրանք գրավիչ չեն, – ասում է Կիրակոսյանը,- դրանց ընտրությունը կատարել է հենց ֆոնդային բորսան՝ գնահատելով դրանց առանձնահատկությունները»:

Կառավարությունը ներդրողներ ներգրավելու ուղղությամբ իրազեկման աշխատանքներ կիրականացնի:

Ձեռնարկությունները ներկայումս գործում են և գտնվում են պետգույքի կառավարման վարչության մշտական մոնիտորինգի ներքո:

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply