Թուրքական մամուլի առաջին արձագանքները Ֆրանսիայի Սենատում ընթացող քննարկումներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2012 12:51

Ֆրանսիայի արտաքինգործերի նախարարությունը Թուրքիային կրկին հանդարտության կոչ է անում: Ինչպես հաղորդում է “Արմենպրես”-ը՝ վկայակոչելով թուրքական պետական հեռուստաընկերության կայքը, այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳՆ մամլո խոսնակ Բեռնար Վալերոն:

“Թուրքիան կարևորգործընկեր է և մենք նրան կրկին հանդարտության կոչ ենք անում”,- ասել նա:

Վալերոն շեշտել է, որ Թուրքիան և Ֆրանսիան համագործակցում են ինչպես երկկողմ, տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարթակներում, և Ֆրանսիան կարևորում է այդ համագործակցությունը:

Սակայն, հետևելով թուրքական լրատվամիջոցներին, չես ասի, թե Թուրքիան ընկալել է այդ ուղերձը: Թուրքական հիմնական լրատվամիջոցները խիստ լարված ձևակերպումներով են անդրադառնում Սենատի որոշմանը:

TRT-ն նշել է, որ Սենատի իրավական հարցերի հանձնաժողովի խորհրդատվական վերլուծությունը և օրինագծում առաջարկված փոփոխությունները չեն անցել:

“Զամանը” ներկայացնում է Ֆրանսիայի Սենատի շրիջակայքում հայ և թուրք ցուցարարների կազմակերպած հանրահավաքներին: Թերթը շեշտում է, որ հայ ցուցարարները Սենատի շենքի մոտ երգում են Ֆրանսիայի պետական հիմնը՝ Մարսելյեզը, ինչին Սենատի օթյակից հետևում է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն: Հետևելով “Զաման”-ի լուսանկարներին կարելի է եզրակացնել, որ թուրք ցուցարարները փորձել են շանտաժի ենթարկել ֆրանսիացի սենատորներին, քանի որ ձեռքերում պահում էին քվեաթերթիկներ՝ ակնակրկելով առաջիկա ընտրություններում իրենց իրենց քվեների “ուժի” մասին:

CNNTurk Սենատում առկա իրավիճակը բնութագրում է որպես “ծայրահեղ”: Լրատվամիջոցը ներկայացնում է Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ընթացող թուրքերի կազմակերպած ցույցը: Հավանաբար  և, Փարիզում չգտնելով ֆրանսիական դեսպանատուն, 200-300 թուրք բողոքի ակցիա է անցկացնում Լոնդոնում:

 

Դիտվել է 669 անգամ:
Print Friendly

Leave a Reply