Օգնել են անօգնական բնակչին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 24, 2012 12:40

Հունվարի 23-ին`ժամը 12.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 11 շենքի 26-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հատակին հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող`ոտքի կոտրվածքով, 1938 թվականին ծնված Ց.Բաղիկյանը: Փրկարարները  տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և հանձնել դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին:

 

Դիտվել է 644 անգամ:
Print Friendly

Leave a Reply