Ութ տարեկան երեխային փրկել են
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | հունվարի 24, 2012 12:32
Հունվարի 23-ին`ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 34 շենքի 53-րդ բնակարանի դուռը փակվել է և ներսում է մնացել անչափահաս երեխա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և 2004 թվականին ծնված Արթուր Հակոբյանին անվնաս հանձնել ծնողներին:
Դիտվել է 1007 անգամ:





Facebook
Tweet This