«1-04» ծառայության աշխատակիցները փակել են գազի արտահոսքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 24, 2012 12:28
Հունվարի 23-ին`ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում` Եռաբլուր պանթեոնի դիմաց, «Կայզեր» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսսան» մակնիշի 2202 Տ պետհամարանիշի (վարորդ` Գաբրիել Տեր-Կարապետյան) ավտոմեքենան բախվել է ճամփեզրի գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք. առկա է հրդեհի բռնկման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«1-04» ծառայության աշխատակիցները փակել են գազի արտահոսքը:






Facebook
Tweet This
Email This Post
