Փրկարարները շրջված «ԿամԱԶ» ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել վարորդին և երկու ուղևորի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 24, 2012 12:26

Հունվարի 24-ին`ժամը 01.57-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159 կմ-ում (Սարավան գյուղի մոտակայքում) «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. կան տուժածներ մեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական  վարչության  փրկարարական ջոկատը:

Փրկարարները «ԿամԱԶ» մակնիշի 21 ՏԼ 601 պետհամարանիշի ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել վարորդ,1957 թվականին ծնված Վարդան Թաղմասյանին և ուղևոր,1972 թվականին ծնված Անդրանիկ Ենոքյանին:

 

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply