Ավստրալիայի հյուսիս-արևելյան հատվածը հզոր ցիկլոնի տիրապետության տակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2012 10:45

Այսօր Ավստրալիայի հյուսիս-արևելյան հատվածը հայտնվել է  հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Աղետի հիմնական հարվածը հասել է Բրիսբեն շրջանին:

Ինչպես հայտնել են, ցիկլոնի հետ տեղատարափ անձրևներ ու  ուժգին  քամիներ են: Մեկ ժամում արդեն 76 մմ տեղում է գրանցվել, ինչը կարող է հանգեցնել ջրհեղեղների: Օդերևութաբանական ծառայությունից հայտնել են , որ առաջիկա օրերին եղանակը կվատթարանա: Տեղական իշխանությունները որոշել են փակել հիմնական ավտոմայրուղիները: Բնակչությանը խորհուրդ են տալիս չպլանվորված ուղևորություններից զերծ մնալ, մեքենաները ծառերի  ու հոսանքալարերի տակ չկանգնեցնել: Հայտարարվել է  փոթորկի նախազգուշացում:

 

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply