Մոզամբիկում ջրհեղեղից 56 000 մարդ է տուժել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2012 9:13

Մոզամբիկում առատ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղը ծածկել է երկրի գրեթե ողջ տարածքը: Արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալներով, 22 մարդ զոհվել է, տասնյակներն  էլ վնասվածքներ ստացել:

Բնական աղետը ոչնչացրել է մի քանի հարյուր շենք: Ավելի քան 56 000 մարդ մնացել է անօթևան: Կառավարությունը օգնություն է ցուցաբերում տուժածներին, տեղավորելով նրանց տարհանման կենտրոններում` ապահովելով սննդով ու հագուստով:

Հորդառատ անձրևները խախտել են երկրի ինֆրակառույցների աշխատանքը: Քաղաքի հետ կապող ճանապարհները  հիմնովին ավերվել են: Տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է:

 

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply