Ինդոնեզիայում ծնվել է 8,7 կգ քաշով երեխա

Օրվա լուր | | September 24, 2009 14:33

childԻնդոնեզիայում մի կին ծնել է  ռեկորդային` 8,7 կգ քաշով երեխա. սա, ըստ ծնունդն ընդունած բժշկի, Ինդոնեզիայում գրանցված ծնունդներից ամենախոշորն է: Երեխան, որին դեռևս չեն անվանակոչել, ունի 62 սմ հասակ: Նա լույս աշխարհ է եկել կեսարյան վիրահատության միջոցով` Հյուսիսային Սումատրա նահանգի պետական հիվանդանոցում:

«Մեզ հատկապես ապշեցրել է նրա ոտքերի չափսը»,- ասել է ծնունդն ընդունած բժիշկը:

Տղան բոլորովին առողջ է, չնայած որ սկզբնական շրջանում նա շնչել է շնչառական սարքի միջոցով:

Տղան մեծ ախորժակ ունի. ուտում է գրեթե առանց դադարի: «Այս երեխան շատ առումներով ոչ սովորական է, նույնիսկ նրա լացը նման չէ մյուս երեխաների լացին. լացելիս նա շատ բարձր գոռում է»,- ասել է բժիշկը:

Ըստ բժիշկների` նորածնի նման մեծ չափսերի պատճառն այն է, որ մայրը` 41-ամյա Անին, շաքարախտով հիվանդ է: Նրան հիվանանոց են տեղափոխել հղիության 9-րդ ամսում առաջացած բարդությունների պատճառով:

Նորածինն ընտանիքի 4-րդ երեխան է:

Ամերիկացի գիտնականները,  ինչպես գրում է «mignews.com» կայքը, պարզել են` եթե շաքարախտով հիվանդ մոր արյան մեջ բարձր է գլյուկոզայի մակարդակը, երեխան կարող է չափից շատ գլյուկոզա ստանալ և հետևաբար շատ մեծանալ:

Նորածին երեխայի քաշի նախորդ ռեկորդն արձանագրվել էր նորից Ինդոնեիայում` 6,9 կգ:

Դիտվել է 2393 անգամ:
Print Friendly

Leave a Reply