Մահացել է քրեական հեղինակություն «Նորագյուղցի Ավետը»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 23, 2012 23:59

Հունվարի 22-ին մահացել է 63-ամյա Ավետ Մնացականյանը, որն ավելի հայտնի է «Նորագյուղի Ավետ» մականվամբ, հաղորդում է Aravot.am-ը:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Մնացականյանը երկար ժամանակ տառապել է կոկորդի քաղցկեղ հիվանդությամբ, սակայն դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառ է հանդիսացել ինֆարկտը։

Ըստ պարբերականի, «Նորագյուղի Ավետը» տասնամյակներ առաջ քրեական աշխարհում լուրջ հեղինակություն է ունեցել, ինչի հետ հաշվի էին նստում նաեւ հանցագործ աշխարհի հայտնի ներկայացուցիչները։

NEWS.am

 

Դիտվել է 1416 անգամ:
Print Friendly

Leave a Reply