Հայաստանը ներկայացնող 51-ամյա տատիկը հաղթել է Սոֆիայում կայացած տատիկների գեղեցկության մրցույթում (ֆոտո)

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 23, 2012 23:09

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հունվարի 22-ին կայացած «Miss Grandma Universe-2012» գեղեցկության, տաղանդի միջազգային մրցույթ փառատոնում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Լուիզա Աղաջանյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, Միսս եւ միստր աշխարհ միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Նրա խոսքով` մրցույթին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած տատիկներ: Աշոտ Խաչատրյանը նշեց, որ մրցույթը ընթացել է երեք փուլում, առաջին փուլում ազգային տարազի ցուցադրում է եղել, երկրորդում` տաղանդ եւ խոհարարություն, իսկ երրորդում` երեկոյան զգեստ:

Մրցույթին հաղթող հայաստանցի տատիկը Ալավերդի քաղաքից է, 51 տարեկան, ունի 3 երեխա, 2 թոռնիկ: Լուիզա Աղաջանյանը մասնագիտությամբ մանկավարժ-պարուսույց է: Նա Լոռիի, Տավուշի մարզերում կազմակերպում է մանկական գեղեցկության նորաձեւության մրցույթ-փառատոններ: Հայաստանցին ստացել է 7օրյա անվճար  ուղեգիր: Ի դեպ, նա Հայաստան կվերադառնա վաղը:

 

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply