Գրիգորի Յավլինսկին զրկվեց ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 22:04

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների մասնակցության թեկնածուներից Գրիգորի Յավլինսկու` ԿԸՀ-ին ներկայացրած ստորագրությունների 26 տոկոսը անվավեր է ճանաչվել:

Ինչպես տեղեկացնում է ՙԱրմենպրես՚-ը, վկայակոչելով Interfax գործակալությունը, Յաբլոկոե կուսակցության ներկայացուցիչ Գրիգորի Յավլինսկին ներկայացրել է ՌԴ նախագահական ընտրությունների մասնակցելու համար նախատեսված համապատասխան քանակությամբ ստորագրություններ, որոնց, սակայն, մեկ քառորդը անվավեր է ճանաչվել, որի հետեւանքով նա ինքնաբերաբար զրկվում է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից:

ՌԴ ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ համաձայն Ընտրական օրենսգրքի, եթե նախագահության թեկնածուի ներկայացրած ստորագրությունների ավելի քան 5 տոկոսը անվավեր է ճանաչվում, ապա նա զրկվում է հետագա պայքարին մասնակցելու իրավունքից:-

 

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply