Ռուսաստանցիները Եվրոպայում մյուսներից ավելի են շարժական հեռախոսը անձնական հաջողության ցուցանիշ համարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 21:06

Ռուսաստանցիները Եվրոպայում մյուսներից ավելի են շարժական հեռախոսը անձնական հաջողության ցուցանիշ համարում: Նրանց ճնշող մեծամասնությունը ՙշատ Է կարեւորում՚ բջջային հեռախոսների դերը երկրի տնտեսության համար: Ինչպես հաղորդում Է ՙԱրմենպրես՚-ը, այս մասին են վկայում Բի Բի Սի ռադիոկայանի կողմից անցկացված հարցման տվյալները:

Ռուսաստանում հարցվածների 74 տոկոսը շարժական հեռախոսներն ՙԷական՚ կամ ՙշատ կարեւոր՚ են համարել տնտեսության հաջող զարգացման համար: Այս կարծիքի հետեւորդների թվով հաջորդ տեղերում են Թուրքիան (67 տոկոս) եւ Իսպանիան (68 տոկոս):

Ֆրանսիայում ամենաքիչ թվով մարդիկ են (25 տոկոս) կարեւորել բջջային հեռախոսները, այստեղ նաեւ ամենամեծն Է նրանց թիվը, ովքեր  ընդհանրապես շարժական հեռախոսներին տնտեսական նշանակություն չեն տվել (37 տոկոս):

Ընդհանուր առմամբ, հարցման համաձայն, որը GlobeScan կազմակերպության կողմից անցկացվել Է 22 երկրում, բջջային հեռախոսը զարգացող երկրներում ընկալվում Է որպես կյանքի որակը եւ երկրի տնտեսական դրությունը բնութագրող կարեւոր գործոն:

Եվրոպական երկրների թվում ռուսաստանցիները եւ թուրքերը մյուսներից ավելի շատ են շարժական հեռախոսը դիտում որպես անձնական կյանքի որակի չափանիշª համապատասխանաբար 66 տոկոսը եւ 59 տոկոսը:

Այդ առումով աշխարհում հարցմանը մասնակցած երկրների շարքում առաջատարը նիգերիացիներն են. նրանց 97 տոկոսը  բջջային հեռախոսը համարում Է տնտեսական հաջողության եւ անձնական հարմարավետության կարեւորագույն ցուցանիշ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply