Ադրբեջանում պաշտոնյաները խաբում են Իլհամ Ալիեւին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 20:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Գյանջայի տարածաշրջան կատարած այցի ժամանակ, որպեսզի դժգոհ բնակչությանը թույլ չտրվի մոտենալ երկրի ղեկավարին, ոստիկանությունը բազմաթիվ պահակակետեր է դրել բնակելի վայրերի մոտ:

Ինչպես հաղորդում է ՙԱրմենպրես՚-ը` վկայակոչելով ՙԱզադլըգ՚ թերթը, Գյանջայի ալյումինի գործարան կատարած այցին Ադրբեջանի Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Քյարամ Հասանովը Ալիեւին սուտ տեղեկություններ է հայտնել:

ՙԿոմիտեի նախագահն ասել է նրան, որ գործարանի աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանում, եւ որ գործարանում նվազագույն աշխատավարձը կազմում է 450 մանաթ (մոտ 563 ԱՄՆ դոլար): Սակայն արդեն մեկ տարի է` այդ գործարանի աշխատակիցներն ընդհանրապես չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք աշխատավարձը: Այսպիսով, ստացվում է, որ Ալիեւի ներքին այցերը պատրաստող պաշտոնատար անձինք զբաղված են ոչ միայն բնակչությունից նրան ՙթաքցնելու՚ գործը կազմակերպելով, այլեւ` բանվորների չստացած աշխատավարձը որպես բարձր աշխատավարձ ներկայացնելու սուտ տեղեկություններով նրան խաբելով՚, -գրում է ՙԱզադլըգ՚-ը:-

 

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply