Միրոնովը հեղափոխություն Է կանխագուշակել առաջին փուլում Պուտինի ընտրվելու դեպքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 23, 2012 17:31

ՌԴ-ի նախագահի  թեկնածու Սերգեյ Միրոնովը Ռուսաստանի համար կանխագուշակել Է ՙիշխանափոխություն ոչ սահմանադրական ուղիով՚, հաղորդում Է ՙԱրմենպրես՚-ը: Ինչպես ՙՊրոֆիլ՚ շաբաթահանդեսում հրապարակված հացազրույցում հայտարարել Է ՙԱրդար Ռուսաստան՚-ի առաջնորդը, իրադարձություններն այս կերպ կզարգանան նախագահական ընտրությունների առաջին փուլում Վլադիմիր Պուտինի հաղթանակի դեպքում:    ՙԵթե Պուտինն առաջին փուլում հաղթի իր օգտին մեծ գերակշռությամբ, դա կհանգեցնի այն բանին, որ մեկ կամ երկու տարի հետո Ռուսաստանում տեղի կունենան ողբերգգական իրադարձություններ: Դա կլինի իշխանափոխություն արդեն ոչ սահմանադրական ուղիով՚,- նախազգուշացրել Է քաղաքական գործիչը: ՙՈրպեսզի դա տեղի չունենա, երկրին անհրաժեշտ Է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ՚,- եզրափակել Է ՙԱրդար Ռուսաստանի՚ առաջնորդը:

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply