Սիրուշոն շնորհակալական նամակ է հղել երկրպագուներին` հրաժարվելով մասնակցել ՙԵվրատեսիլ 2012՚-ին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 23, 2012 17:26


Հայաստանը ՙԵվրատեսիլ 2008՚ -ին ներկայացրած երգչուհի Սիրուշոն  շնորհակալական նամակ է հղել երկրպագուներին` ի պատասխան օրեր շարունակ «Եվրատեսիլ 2012-ում նրան որպես Հայաստանի պատվիրակ տեսնելու երկրպագուների չդադարող կոչերի:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես-ը, վկայակեչոլով  Facebook սոցիալական ցանցում երգչուհու պաշտոնական էջը, նամակում երգչուհին հայերենով եւ ան•լերենով անկեղծորեն շնորհակալություն է հայտնում իր երկրպագուներին իրենց հավատի, սիրո, նվիրումի եւ այն մեծ վստահության համար, որ «Եվրատեսիլ 2012-ում` որպես Հայաստանի ներկայացուցչի,  վերջիններս դարձյալ իրեն են ցանկանում տեսնել:««Եվրատեսիլ 2008-ի իմ մասնակցությունից հետո նորից մասնակցելու ցանկություն ինձ մոտ երբեք չի եղել, ինչպես նաեւ այս տարի, բայց չեմ կարող աննկատ թողնել  հազարավոր նամակները, որոնք ստանում եմ ինչպես իմ հայրենակիցներից, անպես էլ աշխարհի տարբեր ծայրերից,-նշված է նամակում:Հաշվի առնելով այս ամենը` երգչուհին խոստանում է հետագա տարիներին անպայման մտածել մրցույթում մասնակցելու մասին: Բաց նամակի վերջում Սիրուշոն եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել այն երկրպագուներին, ովքեր իր կողքին են եղել այն ճանապարհի ընթացքում, որն ինքը սկսել է տարիներ առաջ: Նամակի` սոցիալական կայքում  հայտնվելուց րոպեներ անց մեկնարկվել է երկրպագուների թեժ քննարկումը, մեկնաբանությունների հեղեղը, որտեղ երկրպագուները, թեեւ հարգելով երգչուհու դիրքորոշումը, ափսոսանք էին հայտնում երգչուհու` մրցույթին չմասնակցելու  որոշում կայացնելու վերաբերյալ:

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply