Թուրքիայի դպրոցներում թույլատրվել է կարդալ ՙԱկոս՚ թերթի ինտերնետային էջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 17:15

Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը թույլատրել է դպրոցներում կարդալ Ստամբուլում թուրքերենով եւ հայերենով հրատարակվող ՙԱկոս՚ թերթը:Ինչպես հաղորդում է ՙԱրմենպրես՚-ը, վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, Turk Telekom-ը կրթության նախարարության կողմից արգելված որոշ մարդկանց եւ կազմակերպությունների կայքերի ցուցակից հանել է ՙԱկոս՚ թերթը, ինչի շնորհիվ այն արդեն հասանելի է դարձել դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների համար:2007 թ-ի հունվարի 19-ին թուրքական ազգայնական շրջանակները դավադրաբար սպանել են ՙԱկոս՚-ի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր, հայազգի մեծ մտավորական Հրանտ Դինքին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply