Նախադպրոցական ուսումնական հաստատություններին զուգահեռ կստուգվի նաեւ դպրոցներ մատակարարվող սննդի որակը

Օրվա լուր | | January 23, 2012 17:00

Ուշադրության կենտրոնում պահելով հասարակական տրանսպորտի կանոնակարգման հարցը`Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ մեկ անգամ եւս հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունը ինչպես մերձքաղաքային, այնպես էլ հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռաբար այդ աշխատանքներում կներգրավվեն նաեւ հասարակական կազմակերպությունները, մասնավորապես <<Երեւենտրանս>> ՓԲԸ-ն աշխատանքային ծրագիր է մշակել <<Միասին>> երիտասարդական շարժման հետ` հասարակական տրանսպորտի աշխատանքները ուսումնասիրելու եւ մոնիտորիգ անցկացնելու նպատակով:

Զեկուցվել է նաեւ, որ Չինաստանից ներկրված ավտոբուսների առաջին խմբաքանակի` թվով 139 ավտոբուսի բաշխումը ըստ երթուղագծերի արդեն ընթացքի մեջ է: Քաղաքապետը հանձնարարել է փաստաթղթային վերջնական ձեւակերումներից հետո ավտոբուսները ներառել երթուղային նոր ցանցում:

Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում մատակարարվող սննդի որակին`Տարոն Մարգարյանը հանձնարարել է կամզմակերպել ստուգայցեր եւ խստորեն հետեւել դպրոցական բուֆետներին մատակարարվող սննդի ցանկին:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատակարարվող սննդի կազմակերպման, պիտանելիության ժամկետների պահպանման և որակի ապահովման մասով`վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ստուգայցերը կրում են շարունակական բնույթ եւ հայտնաբերված յուրաքանչյուր խախտում արձանագրվում է:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների միջոցով շարունակել ամենօրյա հսկողությունը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել նման դեպքերը բացառելու ուղղությամբ:

<<Մենք պատասխանատվություն ենք կրում յուրաքանչյուր երեխայի առօրյայի ճիշտ կազմերպման եւ առողջության համար: Անթույլատրելի է անորակ եւ ժամկետն անց սննդի մատակարարումը: Կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու այն կազմակերպություններին, որոնք մանկապարտեզներ կմատակարարեն սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սննունդ >>,-նշել է քաղաքապետը:

Մայրաքաղաքում անօթեւանների հավաքագրման եւ համապատասխան հաստատություններում նրանց տեղավորման հարցի հետ կապված` սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ այժմ հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգածության տակ են գտնվում 38անօթեւան: Եվս 3-ը տեղափոխվել են հատուկ այլ կացարաններ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա հետեւողական աշխատանք տանել եւ ստացված տվյալներով անօթեւաններին տեղափոխել ժամանակավոր կացարաններ:

Մայրաքաղաքի տրանսպորտային երթեւեկը բեռնաափելու նպատակով նոր ճանապարհահատվածների կառուցման ծրագրի հետ կապված`շինարարության եւ բարեկարգման վաչության պետը ներկայացրել է, որ Ուլնեցու փողոցից դեպի Ռուբինյանց փողոց ձգվող եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից Ավան տանող ճանապարհների հատվածներում կատարավել են նախապատրաստական աշխատանքներ, իսկ Լենինգրադյան փողոցից Իսակովի պողոտա տանող նոր ճանապարհի կառուցման մասով` հողահարթեցման աշխատանքներն արդեն սկսվել են: Տարոն Մարգարյանը հանձնարարել է տարվա ընթացքում նախատեսված ծրագրի ցանկում ընդգրկել նաեւ Հալաբյան-Աբելյան ճանապարհահատվածի շինարարությունը:

Աբովյան փողոցի ժամանակավոր շինությունների ապամոնտաժման ընթացքին անդրադառնալով` քաղաքապետը հանձնարարել է պատրաստել եւ ներկայացնել բարեկարգման աշխատանքների նախագիծ:

Սեփական երկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված`քաղաքապետը վարչական շրջանների եւ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ գույքագրել մայրաքաղաքի արտաքին գեղարվեստական ձեւավորման անհրաժեշտություն ունեցող կամարանցումները եւ շարունակել նկարազարդման ծրագիրը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply