Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Պասանաուրի-Լարսի հատվածում երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 23, 2012 16:24

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ըստ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների նախարարության հաղորդած տվյալների, հունվարի 23-ի ժամը 16.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Պասանաուրի-Լարսի հատվածում երթևեկությունը սահմանափակված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Պասանաուրի-Գուդաուրի /Պոստա/ այլ հատվածներում երթևեկությունը բաց է այլ տիպի մեքենաների համար: Գուդաուրի /Պոստա/ – Կոբի հատվածում մեքենաների երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար:

Գուդաուրի /Պոստա/  – Կոբի   հատվածում երթևեկությունը պետք է լինի միակողմանի` Գուդաուրի- Կոբի   կամ Կոբի- Գուդաուրի ուղղությունով. մեքենաները կշարժվեն թունելներով`ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Նույն ճանապարհի Կոբի-Լարսի հատվածում մեքենաների երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար:
Ստեփանծմինդա- Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:

Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:

 

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply