Հնարավոր է` Օբաման դուրս գա ընտրապայքարից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 16:18

Ամերիկյան նախընտրական մրցավազքը շիկանում է, դա նշանակում է, որ հակառակորդները փորձում են անխնա առաջ անցնել մրցակցից: Ներկայիս ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, հնարավոր է դադարեցնի մրցավազքը: Ատլանտայի դատարանը կասկածել է, որ Օբամայի նախագահի պաշտոն զբաղեցնելը իրավական հիմքեր  ունի, հաղորդում է  Washington Post-ը:

Ատլանտա քաղաքի իշխանությունները (Ջորջիա նահանգ)  Օբամային են ուղարկել դատարանի ծանուցագիր:  Մի խումբ տեղացի բնակիչներ կասկածում են,որ  ԱՄՆ-ի  ներկայիս նախագահը ծնվել է Ամերիկայում: Դա շատ լուրջ մեղադրանք է: Ամերիկյան  օրենսդրության համաձայն,  ընտրվելու  և նախագահի պաշտոն զբաղեցնելու  իրավունք ունի միայն ԱՄՆ-ում  ծնվածը:  Եթե հետաքննությունը պարզի, որ նախկինում Օբաման ստել է իր ծննդյան վայրի մասին, ապա նա ոչ միայն դուրս կգա նախընտրական մրցավազքից, այլև կդատապարտվի:

Սակայն Օբամայի նախընտրական շտաբի աշխատակիցները հանգիստ են: Նրանք ասում են , որ նախագահին դատապարտելու ցանկացած փորձ  սադրանք է և նախապես ձախողված:

Ջորջիայի իշխանությունները որոշել են , որ երկրի ղեկավարը  պետք է ներկայանա  Ատլանտայի դատարան առաջիկա հինգշաբթի:  Գլխավոր դատավորի տեղակալ Մայքլ Մալիխին  ասում է , որ Օբամայի փաստաբանները մատը մատին չեն խփել , որ պաշտոնապես հետ կանչեն ծանուցագիրը:

Դա նշանակում է, որ կամ Բարաք  Օբաման կգնա դատարան, կամ նրա ներկայացուցիչները պետք արդարացում հորինեն, թե նա ինչու չներկայացավ:

Սա առաջին անգամն է, որ ԱՄՆ նախագահին մեղադրում են ծննդականը կեղծելու համար:  2011թ. գարնանն այդ մասին բացահայտ հայտնեց ամերիկյան գործարար դոնալդ Թրամփը: Այն ժամանակ Օբամայի ներկայացուցիչներին հաջողվեց աղմուկը չեզոքացնել:

 

 

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply