Տիգրան Սարգսյանն ստուգայց է կատարել ՃՈ հաշվառման քննական բաժանմունք

Պաշտոնական, Օրվա լուր | | January 23, 2012 16:14

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ստուգայց է կատարել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի N 2 հաշվառման քննական բաժանմունք: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին, մասնավորապես, վարորդական իրավունքների ստացման, տրանսպորտային միջոցների հաշվառման ընթացակարգերին: Վարչապետին զեկուցվել է, որ բաժանմունքն օրական սպասարկում է 120-150 քաղաքացու:
Այնուհետև, Տիգրան Սարգսյանն այցելել է Նուբարաշենում գտնվող ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման քննական նորակառույց բաժին, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2012 թվականի ապրիլին: Այստեղ ևս կիրականացվի վարորդական իրավունքների տրամադրում, տրանսպորտային միջոցների հաշվառում և այլն: Բաժինը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով, որտեղ ներդրվելու է ծրագրային տվյալների միասնական բազա: Այս ամենի արդյունքում քաղաքացիները կսպասարկվեն էլեկտրոնային եղանակով՝ առավելագույնը 15-20 րոպեի ընթացքում:

 


Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply