Թուրքական հեռուստաալիքը մեղադրել է Ադրբեջանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 15:51

Այն դեպքում, երբ Ադրբեջանում հունվարի 20-ը սգո օր է հայտարարված, թուրքական CNNTurk հեռուստաալիքի Kanal D ծրագիրը մեղադրել է Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է ՙԱրմենպրես՚-ը, հեռուստաալիքի ՙԲարի օր՚ ծրագրում Իրֆան Դեյիրիմջին, Ադրբեջանին ցավակցություն հայտնելու փոխարեն, մեղադրել է Բաքվին` ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հիմնադիր նախագահ Ռաուֆ Դենքթաշի հուղարկավորության արարողությանը փոքրաթիվ պաշտոնական պատվիրակություն ուղարկելու մեջ եւ ընդգծել, որ դրանով Ադրբեջանը նեղացրել է թուրքերին:ՙԹուրքերը սպասում էին, որ Ադրբեջանն ավելի ակտիվորեն եւ ավելի բարձր մակարդակով կմասնակցի Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հիմնադիր Ռաուֆ Դենքթաշի հուղարկավորման արարողությանը եւ ավելի ուշադիր կմոտենա այդ հարցին: Իմացեք, որ մենք ձեզնից շատ նեղացած ենք այս հարցում՚, -ուղիղ եթերով ասել է Kanal D-ի հաղորդավարը:

Դիտվել է 686 անգամ:
Print Friendly

Leave a Reply