Թուրքիայում նոր օրենք է ընդունվել զբոսաշրջիկների մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 15:46

ՙԹուրքիայում օտարերկրացիների բնակվելու եւ ճանապարհորդելու մասին օրենքում՚ կատարված փոփոխությունների համաձայն, որն ուժի մեջ է մտնում 2012 թ-ի փետրվարի 1-ից, այդ երկրում ՙառանց թույլատրության՚ աշխատող օտարերկրացիներն այսուհետեւ չեն կարող 3 կամ 6 ամիս մնալուց հետո, մի քանի օրով Թուրքիայի տարածքից դուրս գալով, կրկին վերադառնալ եւ շարունակել աշխատել առանց թույլատրության:

Ինչպես հաղորդում է ՙԱրմենպրես՚-ը, վերը նշված օրենքում Թուրքիայի կառավարության կողմից օրերս կատարված փոփոխությամբ, այն զբոսաշրջիկները, որոնց Թուրքիայում մնալու սահմանված ժամկետը լրացել է, կրկին կարող են մուտք գործել այդ երկիր 90 օր ընդմիջումից հետո միայն, եւ ովքեր կխախտեն այս որոշումը, կպատժվեն:

Դիտվել է 719 անգամ:
Print Friendly

Leave a Reply