Դավութօղլուն կրկին հոխորտացել է Ֆրանսիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 15:39

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է իր ապարդյուն ջանքերը` հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը խոչընդոտելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ՙԱրմենպրես՚-ը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ՙFrance 24՚ հեռուստաալիքի եթերից Դավութօղլուն կրկին սպառնացել է Ֆրանսիային` հայտարարելով, թե եթե Փարիզը չփոխի Թուրքիայի նկատմամբ իր պահվածքը եւ Ֆրանսիայի Սենատը վավերացնի հայկական օրինագիծը, ապա Թուրքիան Փարիզի դեմ պատժամիջոցներ կկիրառի այնքան ժամանակ, մինչեւ Ֆրանսիան հրաժարվի իր ընդունած որոշումից: ՙՀուսով եմ, որ այդ պատժամիջոցները հրապարակելու կարիք չի լինի: Թուրքիան չի լռի եւ օրենքն ընդունվելու դեպքում` նոր պատժամիջոցներ կկիրառի Ֆրանսիայի դեմ՚, -ասել է Դավութօղլուն: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը չի մոռացել նշել նաեւ, որ Սենատում քննարկվելիք օրինագիծը, իբրեւ ՙհակասում՚ է Ֆրանսիայի Սահմանադրությանը:Ֆրանսիայի Սենատում հունվարի 23-ին`  Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին քննարկության եւ քվերակության ներկայացված օրինագծով 1 տարի ազատազրկման պատիժ եւ 45 հազար եվրո տուգանք է նախատեսվում Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ:

 

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply