Հնդկուհին ոստիկանություն է բերել իրեն բռնաբարողի գլուխը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 15:21

Հոգնելով մշտական սեքսուալ բռնությունից, հնդկական Մադյա Պրադեշ նահանգի բնակչուհին իրեն վիրավորողի գլուխը կտրել է կացնով: Պարզվել է, որ կինը երկար ժամանակ ենթարկվել է բռնության: Այլևս չդիմանալով նման ստորացմանը, կինը տղամարդուն  տարել է դաշտ, ապա կացնով կտրել նրա գլուխը: Գլուխն իր հետ վերցնելով` ներկայացել է ոստիկանություն:  «Այս տղամարդը հաճախ է իմ նկատմամբ  սեքսուալ բռնարարք թույլ տվել: Այսօր ես նրան դաշտ տարա ու կացնով 4 հարված հասցրի  գլխին: Նա մահացավ տեղում: Դրանից հետո ես նրա գլուխը բերեցի ձեզ մոտ»,- ասել է նա ոստիկանական բաժանմունքում: Կինը ձերբակալվել է:

 

 

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply