Ծովային ուղևորության ժամանակ նավի աշխատակիցը երեխաների է բռնաբարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 14:51

Շքեղ զբոսաշրջային «Queen Mary 2» և «Queen Elizabeth»  նավերը հայտնվել են մեծ  սկանդալի կենտրոնում:

Այս անգամ խոսքն անձնակազմի անդամների` փոքրիկ ուղևորների նկատմամբ կատարած սեքսուալ բռնության մասին է: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սկսել է մանկապղծության վերաբերյալ սկանդալային գործի հետաքննությունը:

Չհաստատված տվյալներով, մի քանի երեխաների բռնաբարության մեջ մեղադրվում է մի տղամարդ, որը տարբեր ժամանակներում աշխատել է հիշյալ զբոսանավերում:

Ճշմարտությունը բացահայտվեց, երբ նավով զբոսանքից վերադարձած ընտանիքի ծնողները դիմեցին ոստիկանություն ու հայտարարեցին, որ այդ  ուղևորության ժամանակ իրենց երեխաներին բռնաբարել են:

 

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply