Աշխարհում հարկադրական վիժեցումից տարեկան մահանում է 67 900 կին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 14:41

Ամբողջ աշխարհում տարեկան 210 մլն.  հղիությունից մոտավորապես 46 միլիոնն ավարտվում են հարկադրական վիժումով, որոնցից գրեթե կեսը համարվել են անապահով (դրանք կատարվել են ոչ որակյալ բժիշկների կողմից կամ ոչ հիգիենիկ պայմաններում կամ երկու հանգամանքն էլ առկա է եղել): Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, հղիության հարկադրական վիժեցման հետեւանքով մեկ տարվա կտրվածքով արձանագրվել է միջինը 67 900 մահվան դեպք:

Հատկապես այն երկրներում, որտեղ սակավ են ռեսուրսները եւ սահմանափակ է առողջապահական ծառայությունների մատչելիությունն ու սակավաթիվ են հղիության վիրաբուժական ընդհատում իրականացնող փորձված մասնագետները, վիժեցման դեղորայքային մեթոդները մայրական հիվանդության եւ մահացության նվազեցմանը նպաստող հզոր ներուժ են պարունակում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազում կանայք նախընտրում են դեղորայքային վիժեցումը, քանի որ այն առավելագույն անվտանգություն է ապահովում եւ վիժեցման գործողությունները վերահսկելի են կնոջ կողմից:

Անցանկալի հղիության դեղորայքային ընդհատումը այլընտրանք է հղիության գործիքային վիրահատական միջամտությանը եւ պետք է իրականացվի միայն կլինիկական պայմաններում մանկաբարձ-գինեկոլոգների քննությունից հետո եւ նրանց վերահսկողության ներքո:

2007թ.-ից ի վեր Կանանց իրավունքների կենտրոնը աշխատում է կանանց վերարտադրողական եւ սեռական առողջության պաշտպանման ոլորտում: Այս ընթացքում կանանց եւ մանկաբարձ-գինեկոլոգների համար անցանկալի հղիության դեղորայքային ընդհատման վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ եւ համապատասխան գրականություն է տպագրվել ու բաժանվել: Իրականացվել են նաեւ վերապատրաստման դասընթացներ ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի ծննդատներում եւ բժշկական հաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների հետ:

 

NEWS.am

 

Դիտվել է 689 անգամ:
Print Friendly

Leave a Reply