Դիարբեքիրի ժանդարմերիայի բակից հանված մարդկային գանգերի թիվը հասել է 19-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 14:36

Դիարբեքիրի Սուրիչի թաղամասում գտնվող JITEM-ի (Ահաբեկչության դեմ պայքարի ժանդարմերիայի հետախուզություն) նախկին շտաբի բակում շարունակվում են հայտնաբերվել մարդկային գանգեր։

Fırat գործակալության փոխանցմամբ՝  Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը JITEM-ի նախկին շտաբի բակում հայտնաբերվող մարդկային գանգերի հետ կապված հետաքննություն է սկսել։  Նշվում է, որ արդեն հայտնաբերված գանգերի թիվը հասել է 19-ի։

Նշենք, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը JITEM-ի նախկին շտաբի վերանորոգման ընթացքում հայտնաբերել է մարդկային գանգեր։ Բանվորները առաջին գանգը գտել են, երբ բակում փոքր փոս են փորել, որից հետո շարունակել են փորել եւ ապշել շատացող գանգերի քանակից։

Հիշեցնենք, որ Թուրքիայում JITEM-ի գոյությունը երկար ժամանակ հերքվել է պետության կողմից։ 1990-ականներին JITEM-ի կողմից Թուրքիայի քրդաբնակ հարավ-արեւելյան շրջաններում իրականացվել են սարսափելի հաշվեհարդարներ քուրդ բնակչության նկատմամբ։

 

NEWS.am

 

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply