Ժողովրդին թույլատրվել է լաց չլինել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 14:03

Հյուսիսային Կորեայի իշխանությունները վերջապես ժողովրդին ազատել են քաղաքական առաջնորդի մահը  երկարատև ու դառնագին սգալու անհրաժեշտությունից:

Կորեացիներին թույլ է տրվել պաշտոնապես տոնել Նոր տարին: Պետությունը, որը մեկ ամիս սգում էր բռնապետ Կիմ Չեն Իրի վախճանը, սկսել է կյանք վերադառնալ, չնայած Փհենյանի կենտրոնական հրապարակում որոշվել է տեղադրել հանգուցյալ առաջնորդի մեծ նկարը, որպեսզի Հյուսիսային Կորեայում նրան չմոռանան:

Մինչ վերջերս էլ երկրի քաղաքական ղեկավարությունը, որը ներկայումս գխավորում է հանգուցյալի կրտսեր որդին, դաժան հաշվեհարդար էր տեսնում այն մարդկանց հետ, ովքեր փորձում էին չսգալ կամ էլ, պարզապես, շատ դառնագին չէին սգում «մեծ առաջնորդի» մահը:

 

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply