Բրեդ Փիթը վաճառեց իր լողափնյա տնակը 13 «Էմմիի» դափնեկրին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 13:56

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վաճառել են իրենց Մալիբուի լողափյա տունը (Կալիֆորնիայի նահանգ):  The Los Angeles Times թերթը գրում է , որ այդ անշարժ գույքը  12 միլիոն դոլարով  գնել է ամերիկյան դերասանուհի և հաղորդավար Էլեն Լի Դեջեներեսը:

Առանձնատան մակերեսը , որը կառուցվել է 1962թ., մոտ 380 քմ է: Այն ունի չորս ննջարան, չորս լողարան, երեք բուխարի, հյուրասենյակ և ճաշասենյակ: Տնամերձ  տարածքում , որը 0,5 հեկտար է , կա թենիսի կորտ, լողավազան  և երեք ավտոմեքենայի կայանելու տեղ:

Ավելի վաղ հաղորդել էին, որ Փիթը 2005թ. տուն է գնել 8,41 միլիոն դոլարով և մի քանի միլիոն էլ ներդրել է այն վերակառուցելու համար:

2009 թ. դերասանը այն վաճառքի հանեց 18 միլիոն դոլարով, իսկ  անցյալ տարի օգոստոսին անշարժ գույքը վաճառվեց 13,75 միլիոն դոլարով:

Էլեն Լի Դեջեներեսը  13  «Էմմիի»  մրցանակակիր է, որոնցից մեծ մասը նա ստացել է   «The Ellen DeGeneres Show» թոք շոուի համար:  2011թ. հոկտեմբերին հայտնի դարձավ, որ նա վաճառքի է հանել  Բեվերլի Հիլզի իր կալվածքը 49 միլիոն դոլարով:

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply