Ոտքը մնացել էր վերելակի և հորանի պատի միջև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 23, 2012 13:48

Հունվարի 22-ին` ժամը 18.02-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ.Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում` Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի շենքում, աշխատակցի ոտքը մնացել է վերելակի խցիկի և հորանի պատի միջնամասում:

Դեպքի վայր են մեկնել  մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները վերելա­կից դուրս են բերել 1958թ. ծնված Մարիամ Հովսեփյանին, ով,  ազդրի մկանային հյուսվածքի սալջարդով, տեղափոխվել է Երևան քաղաքի թիվ 8 հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply