1-ին անգամ Ռուսաստանում կազմվել է ամենաազդեցիկ 100 կանանց վարկանշային աղյուսակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 13:41

Ռուսական «Эхо Москвы»  ռադիոկայանը  և  «Огонек»  ամսագիրն Ինտերֆաքսի ու РИА Новости գործակալությունների հետ կազմել են Ռուսաստանի  2011-ի ամենաազդեցիկ 100 կանանց վարկանշային աղյուսակը:

Նման աղյուսակ կազմվում է առաջին անգամ: Աղյուսակը գլխավում է Դաշնային խորհրդի  բանախոս Վալենտինա Մատվիենկոն, երգչուհի Ալլա Պուգաչովան և նախագահի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան:

Առաջին տասնյակում է նաև ՌԴ նախագահի տիկին Սվետլանա Մեդվեդևան, Հելսինկիի մոսկովյան խմբի նախագահ Լյուդմիլա Ալեքսեևան, հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը և մարզուհի Ալինա Կաբաևան: Այնուհետև ցուցակում տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան է և առողջապահության  և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան: Երկրորդ տասնյակում վարչապետի տիկին Լյուդմիլա Պուտինան է, Ելցինի այրի Նաինա Ելցինան և նրանց դուստրը` Տատյանա Յումաշևան:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply