Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով երթևեկությունն արգելված է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 23, 2012 13:43

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ըստ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների նախարարության հաղորդած տվյալների, հունվարի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/ – Կոբի հատվածներում առկա է ձյան փլուզումների վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար:

Առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով, նույն ճանապարհի Պասանաուրի- Գուդաուրի /Պոստա/  հատվածում երթևեկությունը սահմանափակված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը բաց է: Առատ ձյան տեղումների պատճառով Կոբի-Լարսի ճանապարհին երթևեկությունը թույլատրվում է միայն 2 տանող կամրջակներով մեքենաների համար: Այլ  տիպի մեքենաների համար  երթևեկությունը արգելված է:  Ստեփանծմինդա- Լարսի հատվածում մեքենքների կանգ առնելը արգելված է: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:Ճանապարհի այլ հատվածները ամբողջապես երթևեկելի են:

Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply