Հրդեհ Սայաթ-Նովա փողոցի բնակարաններից մեկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 23, 2012 13:22

Հունվարի 23-ին` ժամը 00.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 20 շենքի 60-րդ բնակարանից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղքը և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.30-ին, մարվել`00.37-ին:

Աիդա Նազարյանին պատկանող բնակարանի խոհանոցում այրվել են ջեռուցման կաթսան, գազօջախը և կահույքը:

 

Դիտվել է 663 անգամ:
Print Friendly

Leave a Reply