Ամերիկյան օրենսդիրների կեսը միլիոնատերեր են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 13:20

Ամերիկյան  սենատորի  միջին կարողությունը գնահատվում է  2,63 միլիոն դոլար, իսկ  ներկայացուցիչների պալատի  անդամինը `756 հազար դոլար: Այդ մասին  հաղորդել է վաշինգտոնյան   Կենտրոն հասարակական կազմակերպությունը  քաղաքականության պատասխանատվության հանար:

Ընդհանրապես, ինչպես թղթակիցների հետ զրույցում նշել է Կենտրոնի գործադիր տնօրեն Շեյլա Կրումհոլցը, 535 օրենսդիրների համարյա կեսը միլիոնատերեր են:  Նրանց կարողության վրա չազդեց նույնիսկ Մեծ դեպրեսիայից հետո ըստ նախագահ Օբամայի չորս տարի առաջ ԱՄՆ-ի վրա ազդած ամենալուրջ  ճգնաժամը:

 

2006 թ. սենատորների միջին կարողությունը  գնահատվում էր 1,7 միլիոն դոլոր, կոնգրեսմեններին` в 675 հազար:  Կոնգրեսմենների միջին կարողությունը  1984 թ.մինչև  2009 թ. երեք անգամ ավելացել է, այն դեպքում , երբ շարքային ամերիկացունը նույնիսկ նվազել է :   “զարմանալու ոչինչ չկա , որ շատ ամերիկացիներ գտնում են, որ  օրենսդիրները կտրված են իրական կյանքից “, – ընդգծել է Շեյլա Կրումհոլցը:

Կոնգրեսում  հարուստներին գլխավորում է ներկայացուցիչների պալատից հանրապետական Դարել Իսսան, որի կարողությունը  գնահատվում է 448 միլիոն դոլար:  Առաջին հնգյակի մեջ է  հանրապետական Մայքլ Մակկոլը   (380 միլիոն) և երեք դեմոկրատ սենատոր` Ջոն Կերրին (194 միլիոն), Ջոն Ռոկֆելերը (82 միլիոն) և Մարկ Ուորները (76 միլիոն):

 

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply