Պետրոսյանը և Կուրսովան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 23, 2012 12:41

Երևանում ավարտվեցին Հայաստանի շախմատի  տղամարդկանց և կանանց առաջնությունները: Չեմպիոններ դարձան Տիգրան Պետրոսյանը և Մարիա Կուրսովան, որոնք հավաքեցին 7 և 9 միավոր: Պետրոսյանը վերջին տուրում սպիտակներով պարտության մատնեց Հայաստանի անցած տարվա չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանին: Հովհաննիսյանը 6,5 միավորով գրավեց երկրորդ տեղը և Հայաստանի հավաքանում իր տեղը զիջեց Պետրոսյանին: Բրոնզե մեդալը նվաճեց մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը` 6 միավոր: Կանանց առաջնությունում 2-րդ և 3-րդ մրցանակակիրներ դարձան  8,5 և  6,5 միավոր վաստակած Աննա Հայրապետյանը և Եվգենիա Դոլուխանովան:

Դիտվել է 668 անգամ:
Print Friendly

Leave a Reply