Made in China. դուրդ չի գալիս, կոտրիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 12:05

Չինաստանի քաղաքացիները զվարճալի ավանդույթ ունեն: Ցանկացած ապրանք, որը չեն հավանում,  հանրության առաջ բարբարոսաբար ոչնչացնում են: Դա առաջին հերթին վերաբերում է տեխնիկային` սառնարաններից մինչև ավտոմեքենաներ:  Այդպիսի  «զվարճանքի »  ի հայտ գալը պայմանավորված է  նրանով, որ  Չինաստանում  սպառողների իրավունքները սաղմնային  վիճակում են, գրում է գերմանական   Spiegel թերթը:

Սպառողական ապստամբության վերջին դեպքերից մեկը գրանցվել է հունվարի սկզբին` Պեկինում  գերմանական Bosch ընկերության չինական ներկայացուցչության դիմաց: Հայտնի չինացի բլոգեր Լո Յուհաոն բոլորի աչքի առաջ մուրճով ջարդուխուրդ արեց իր սառնարանը, որը եվրոպական խոշոր ընկերության չինական արտադրանքն էր:

Դռների անսարքության պատճառով Յոնհաոն որոշեց ոչնչացնել ամբողջ սառնարանը: Նա ասել է, որ  Bosch-ի աշխատակիցները հրաժարվել են փոխել անսարք ապրանքը, որից հետո բլոգերը որոշել է շարժվել «ոչ մեկին թող չմնա» սկզբունքով:

Մյուս  հանրայի ոչնչացման  աղմկալից դեպքը Չինաստանում պատահել է մի քանի տարի առաջ:  Մի ունևոր տղամարդ , որի անունը չի հրապարակվում , վարձել է ամուր կազմվածքով մի քանի երիտասարդի, որոնք ապշած անցորդների աչքի առաջ հողին հավասարացրին «Լամբորջինի» ավտոմեքենան, որը նրանց պատվիրատուն նոր էր գնել: Այսպես հարուստ գործարարը իր դժգոհությունը հայտնեց այն խանութից, որտեղից գնել էր մեքենան:

Տեխնիկայի «հասարակական  պատիժները » վերջին շրջանում ավելի շատ են տարածվում Չինաստանում, քանի որ երկրում չկա սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություն: Հասարակ քաղաքացիները այլ ելք չունեն, քան  այդ ծայրահեղ քայլին դիմելը:

 

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply