Գիտատեխնիկական խորհուրդ` արտակարգ իրավիճակների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 23, 2012 12:43

Հունվարի 23-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար անձնակազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻ նախարարը նշեց, որ Վարչապետի որոշմամբ հաստատվել է Գիտատեխնիկական խորհրդի ստեղծումը, որի նպատակն է բնական և տեխնածին աղետների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նպաստելը, տվյալ բնագավառի արդիականացումն ու գիտական նորարարության ներմուծումը,  նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորումը, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացումը։

Նախարարին զեկուցվեց, որ անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված 112 արտակարգ դեպքի ապահովվել է օպերատիվ և արդյունավետ արձագանք։ Արտակարգ պատահարների հետևանքով զոհվել է 9 մարդ, հիմնականում`ճանապարհատրանսպորտային պատահարներից։

Նախարարին զեկուցվեց, որ հայտարարվել է ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցների հանդերձանքի մրցույթ։

Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներում և ծառայություններում շարունակվում է 2011 թ. գործունեության ամփոփումը։
ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանը նախարարին զեկուցեց ԼՂՀ Փրկարար ծառայության 2011 թ. գործունեության ամփոփման արդյունքների մասին։ ԼՂՀ Փրկարար ծառայության կատարած աշխատանքները հիմնականում գնահատվել են բարձր, հատկապես` ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցության ոլորտում։ Նախարար Երիցյանը նշեց, որ այս տարի ևս շարունակվելու է սերտ համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ։

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի մոտ տեղի կունենա խորհրդակցություն` նվիրված հակակարկտային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը։


 

Դիտվել է 712 անգամ:
Print Friendly

Leave a Reply