Ավտովթար Սևան-Գավառ ճանապարհին, վարորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 23, 2012 11:59
Հունվարի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց-190Ե» մակնիշի ավտոմեքենան Սևան-Գավառ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել մետաղյա արգելապատնեշին: Պատահարի հետևանքով վարորդը` 53-ամյա Ազատ Ավետիսյանը,  տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply