Հանրակրթության բովանդակային բարեփոխումների շրջանակում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 23, 2012 11:55
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ղեկավարվելով «Հանրակրթության մասին»ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի 439-Ն որոշմամբ հաստատված հավելվածը, հաստատել է հանրակրթական մի շարք առարկաների չափորոշիչները և ծրագրերը, որոնց հիմնական նպատակը ծանրաբեռնված ուսումնական ծրագրերի բեռնաթափումն է: Դեռևս նախորդ տարի նախարարը խնդիր էր դրել աշխատանքային խմբերի առջև հանրային լայն քննարկումների միջոցով գործընթացում ներգրավել հնարավորինս լայն  մասնագիտական շրջանակ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի հունվարի 20-ի և 21-ի հրամաններով հաստատվել են` Հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ դասարանի «Հայրենագիտություն», 6-9-րդ դասարանների «Հայոց պատմություն» և «Հայմաշխարհային պատմություն», 7-9-րդ դասարանների «Քիմիա» և «Ֆիզիկա» առարկաների չափորոշիչներն ու ծրագրերը:
Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply