Հյուրընկալի տնից բջջային էր գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 23, 2012 11:47
Հունվարի 21-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մասիս քաղաքի բնակչուհի, 47-ամյա Աշխեն Ղ.-ին:
Պարզվել է, որ նա հունվարի 18-ին, ժամը 09.30-ի սահմաններում, հյուրընկալվելով 47-ամյա Մելանյա Ա.-ի տանն ու օգտվելով վերջինիս անուշադրությունից` գողացել է ննջասենյակի սեղանին դրված բջջային հեռախոսը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply