ՄԱԿ-ում Իրանի նախագահի ելույթն անցել է առանց հակաիսրայելական կոչերի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 24, 2009 12:01

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանում Իրանի նախագահի ելույթը բոյկոտել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Մահմուդ Ահմադինեժադն իր ելույթում պահանջել է վերջ տալ մերձավորարեւելյան երկրների գործերին օտարերկրյա ռազմական միջամտությանը: Նա հիմնականում խոսել է Պաղեստինում տիրող դրության մասին և չի անդրադարձել Իրանի միջուկային ծրագրին: Իրանի առաջնորդը խուսափել է իր հակաիսրայելական կոշտ հայտարարություններից, ինչպես սովորաբար օգտագործում է. բավարարվել է՝ ընդամենը ասելով, որ Թեհրանը կկանխի իր ինքնիշխանությունը ոտնահարելու ցանկացած փորձ:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply