Հայաստանը և Մալավին դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | January 23, 2012 10:54
Հունվարի 20-ին ՄԱԿ-ում Հայաստանի ու Մալավիի մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը եւ Բրայան Բոուլերը ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:
Հայաստանն ու Մալավին հանդիսանալով դեպի ծով ելք չունեցող երկրներ, երկուստեք պայմանավորվել են ակտիվացնել շփումները ՄԱԿ-ի շրջանակում քննարկվող, մասնավորապես, կայուն զարգացմանը միտված հարցերի շուրջ: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում դեսպանները կարեւորվել են համագործակցության խթանումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:






Facebook
Tweet This
Email This Post
