Ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 10:21

Ամերիկյան ավիակիր «Աբրահամ Լինքոլնը»  ռազմանավերի ուղեկցությամբ հունվարի 22-ին մտել է Պարսից ծոց` Օրմուզի նեղուցով: Պարսից ծոցում ավիակրի մուտքը նախապես պլանավորված էր ու առանց արտակարգ դեպքերի է կատարվել:

«Աբրահամ Լինքոլն»-ը առաջին ավիակիրն է , որ 2011-ից հետո մտել է Պարսից ծոց ու փոխարինել այնտեղ «Ջոն Սթենիս»ավիակրին, որը հեռացել է Արաբական ծովից:  Երբ «Ջոն Սթենիս» ավիակիրը հեռացավ Արաբական ծովից, Թեհրանը Վաշինգտոնին սպառնացել էր նույն կերպ պատասխանել` նոր ավիակիր բերելու դեպքում: Խոստացել էր նաև փակել Օրմուզի նեղուցը,  որով աշխարհում վաճառվող նավթի 40%-ն է անցնում: Սակայն, հունվարի 21-ի դրությամբ Իրանն իր դիրքորոշումը փոխեց ամերիկյան ռազմանավերի առումով, հայտարարելով, որ Ամերիկայի ռազմական ներկայության մեջ ոչ մի անսովոր բան չկա:

 

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply