Բարաք Օբաման կկանչվի հարցաքննության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 10:06

Հունվարի 26-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է ներկայանա հարցաքննության իր ծննդավայրի  կապակցությամբ ու, որպես հետևանք պետության ղեկավար ընտրվելու օրինականությունը պարզելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ում քննարկվում էր Օբամայի ծննդավայրի` ԱՄՆ-ի ահմաններից դուրս գտնվելու վարկածը, ինչը նշանակում է, որ նա իրավունք չուներ առաջադրվել նախագահ: Այդ փաստն ակտիվորեն շրջանառում էր միլիարդատեր Դոնալդ Տրամպը, որը նույնպես  նախագահի թեկնածու էր:

2011-ին հրապարակվել էր Օբամայի ծննդյան վկայականի պատճենը, սակայն ամերիկյան դատարանները մինչ օրս բողոք պահանջներ են ստանում` գործող նախագահի  ընտրվելու օրինականությունը ստուգելու վերաբերյալ: Օբամայի նախընտրական շտաբից հայտարարել են, որ Ատլանտայի դատարանը, որը նախագահին հարցաքննության է կանչել, սխալ է գործում:

 

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply