Աֆղանստանում ամերիկացի զինվորը բազմության վրա նռնակ է նետել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 10, 2009 15:59

afgԱֆղանստանի հյուսիս արևելքում 1 երեխա է զոհվել և առնվազն 49 քաղաքացի է վիրավորվել ձեռքի նռնակի պայթյունի հետևանքով:

Ականատեսների վկայությամբ` նռնակը բազմության մեջ նետել է ամերիկացի մի զինվոր: Ասադաբադի հիվանդանոցի բժիշկ Էհսանուլլահ Ֆազլին ասում է, որ վիրավորների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները, և նրանցից ոմանք գտնվում են շատ ծանր վիճակում:

12-ամյա Աբդուլ Վահաբը, ում ոտքը վիրավորվել է պայթյունի հետևանքով, պատմում է, որ ինքը դպրոցի ճանապարհին է եղել, երբ ամերիկացի զինվորը նետել է նռնակը: Հիվանդանոցում գտնվող մյուս ականատեսներն էլ նմանատիպ վկայություններ են տալիս:

Նահանգապետ Սայիդ Ֆեզուլլահ Վահիդին ասում է, որ ամերիկացի զինվորներն իրեն ցույց են տվել ռուսական արտադրության նռնակի բեկորները:

Պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև 3 ամերիկացի զինվոր:

Կունար գավառի ոստիկանապետ Աբդուլ Ջալալը հայտնում է, որ հետաքննություն է անցկացվում նռնակը նետողի ինքնությունը պարզելու համար:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply