Ֆրանսիայի կրթության նախարարի կինն ինքնասպան է եղել(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2012 9:27

Ֆրանսիայի կրթության նախարար Լյուկ Շատելի կինը` Աստրիդ Հերենշմիդտը,   կախվել է: Կնոջ մարմինը Բուլոն-Բայկանուրում գտնվող առանձնատանը  կիրակի առավոտյան հայտնաբերել է նրա մայրը: Նախարարը հաստատել է ողբերգությունը ու խնդրել  հարգանքով վերաբերել իր անձնական կյանքին` հանուն երեխաների ու հանուն իրեն:

Երկրի նախագահ Սարկոզին ցավակցություն է հայտնել կատարվածի առնչությամբ: Սարկոզին երկար հեռախոսազրույց է ունեցել Շատելի հետ ու պնդել, որ նա ավելի շատ ժամանակ հատկացնի երեխաներին:

Լյուկ Շատելն ու Աստրիդ Հերենշմիդտը ամուսնացել են 1991-ին: նրանք 4 երեխա ունեն: Լյուկ Շատելը կրթության նախարար էր նշանակվել 2009-ից:

Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply