Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 (Ձորադես) ճանապարհահատվածում քարերի փլուզման հետևանքով ճանապարհի անցանելիությունը միակողմանի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 23, 2012 9:04

Հունվարի 23-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 (Ձորադես) ճանապարհահատվածում քարերի փլուզման հետևանքով ճանապարհի անցանելիությունը միակողմանի է:
Բուքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում առկա է մերկասառույց:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Դիտվել է 862 անգամ:
Print Friendly

Leave a Reply